Ն. Հաչինգս, Վ.Ն. Բաբալյան, Ա. Հեյբոյեր, Ս. Բաղդասարյան, Մ. Քեֆոյան, Ա․ Իվանյան, Մ.Տ. Ակերմանս, Ա.Մ. Ֆորմենտի, Օ. Լեսնյակ, Ա. Ջիուստինա, Ջ․ Բիլեզիկյան
{"title":"Վիտամին D-ի մակարդակը հայաստանցի կանանց մոտ. խաչաձև-լայնակի վերլուծություն","authors":"Ն. Հաչինգս, Վ.Ն. Բաբալյան, Ա. Հեյբոյեր, Ս. Բաղդասարյան, Մ. Քեֆոյան, Ա․ Իվանյան, Մ.Տ. Ակերմանս, Ա.Մ. Ֆորմենտի, Օ. Լեսնյակ, Ա. Ջիուստինա, Ջ․ Բիլեզիկյան","doi":"10.54235/27382737-2021.v1.2-18","DOIUrl":null,"url":null,"abstract":"Ներածություն. Վիտամին D-ն կարևորագույն դերակատարություն ունի ոսկրային համակարգի ձևավորման և գործունեության մեջ: Դրա բավարար քանակության ապահովումը կարևոր նպատակ է հանրային առողջապահության համար: Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում վիտամին D-ով հագեցված մթերքների քանակը սահմանափակ է, ենթադրվում է, որ վիտամին D-ի դեֆիցիտը լայնորեն տարածված երևույթ կլինի այստեղ:\nՄեթոդներ. Պատահականության սկզբունքով ընտրված կանանց մոտ իրականացվել է վիտամին D-ի մակարդակի որոշում արյան մեջ: Չափվել է 25-հիդրօքսիվիտամին D-ն [25(OH)D] հեղուկ քրոմատոգրության զանգվածային սպեկտրոմետրիայով՝ արյան չորացված նմուշի մեջ, ինչպես նաև լրացվել է հատուկ հարցաթերթիկ, ինչի միջոցով վերհանվել են կենսակերպի գործոնները:\nԱրդյունքներ. Ամռանը կատարվել է 1206 նմուշառում Հայաստանի 40 համայնքներից: Ըստ տարբեր տարիքային խմբերի՝ 18-24 տարեկան կանանց շրջանում 25(OH)D-ի միջին մակարդակը կազմել է 20±8 նգ/մլ, 25-64 տարեկանների մոտ՝ 21±7 նգ/մլ, իսկ 65 տարեկանից բարձր կանանց մոտ՝ 18±8 նգ/մլ: Հանրապետությունում կանանց շրջանում 25(OH)D-ի միջին մակարդակը կազմել է 20±8 նգ/մլ: Մեծամասնության մոտ (> 54%) գրանցվել է < 20 նգ/մլ մակարդակ և շուրջ 13%-ի մոտ՝ < 12 նգ/մլ: Կալցիումի, վիտամին D-ի կամ մուլտիվիտամինային այլ հավելումներ ընդունող կանանց մոտ արձանագրվել է 25(OH)D-ի ավելի բարձր մակարդակ (p=0,004, 0,0002, և 0,03՝ ըստ վերոնշյալ տարիքային խմբերի): Բացի այդ, վիտամին D-ի հավաստիորեն ավելի բարձր մակարդակներ են գրանցվել նախադաշտանադադարային տարիքի կանանց մոտ (հետդաշտանադադարային տարիքի կանանց համեմատ՝ p=0,01), հղիների մոտ (ոչ հղի կանանց համեմատ՝ p≤0,0001) և նախորդող տարվա ընթացքում արևայրուք ընդունած կանանց մոտ (արևայրուք չընդունած կանանց համեմատ՝ p=0,004):\nԵզրակացություն. Հայաստանում գրանցված է վիտամին D-ի քանակի անբավարարության բարձր մակարդակ: Այս փաստը կարող է օգտագործվել հանրային առողջապահության մարմինների կողմից՝ խնդրի կանխարգելման համար:","PeriodicalId":117806,"journal":{"name":"Armenian Journal of Health & Medical Sciences","volume":"48 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"1900-01-01","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Armenian Journal of Health & Medical Sciences","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.54235/27382737-2021.v1.2-18","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
Վիտամին D-ի մակարդակը հայաստանցի կանանց մոտ. խաչաձև-լայնակի վերլուծություն
Ներածություն. Վիտամին D-ն կարևորագույն դերակատարություն ունի ոսկրային համակարգի ձևավորման և գործունեության մեջ: Դրա բավարար քանակության ապահովումը կարևոր նպատակ է հանրային առողջապահության համար: Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում վիտամին D-ով հագեցված մթերքների քանակը սահմանափակ է, ենթադրվում է, որ վիտամին D-ի դեֆիցիտը լայնորեն տարածված երևույթ կլինի այստեղ:
Մեթոդներ. Պատահականության սկզբունքով ընտրված կանանց մոտ իրականացվել է վիտամին D-ի մակարդակի որոշում արյան մեջ: Չափվել է 25-հիդրօքսիվիտամին D-ն [25(OH)D] հեղուկ քրոմատոգրության զանգվածային սպեկտրոմետրիայով՝ արյան չորացված նմուշի մեջ, ինչպես նաև լրացվել է հատուկ հարցաթերթիկ, ինչի միջոցով վերհանվել են կենսակերպի գործոնները:
Արդյունքներ. Ամռանը կատարվել է 1206 նմուշառում Հայաստանի 40 համայնքներից: Ըստ տարբեր տարիքային խմբերի՝ 18-24 տարեկան կանանց շրջանում 25(OH)D-ի միջին մակարդակը կազմել է 20±8 նգ/մլ, 25-64 տարեկանների մոտ՝ 21±7 նգ/մլ, իսկ 65 տարեկանից բարձր կանանց մոտ՝ 18±8 նգ/մլ: Հանրապետությունում կանանց շրջանում 25(OH)D-ի միջին մակարդակը կազմել է 20±8 նգ/մլ: Մեծամասնության մոտ (> 54%) գրանցվել է < 20 նգ/մլ մակարդակ և շուրջ 13%-ի մոտ՝ < 12 նգ/մլ: Կալցիումի, վիտամին D-ի կամ մուլտիվիտամինային այլ հավելումներ ընդունող կանանց մոտ արձանագրվել է 25(OH)D-ի ավելի բարձր մակարդակ (p=0,004, 0,0002, և 0,03՝ ըստ վերոնշյալ տարիքային խմբերի): Բացի այդ, վիտամին D-ի հավաստիորեն ավելի բարձր մակարդակներ են գրանցվել նախադաշտանադադարային տարիքի կանանց մոտ (հետդաշտանադադարային տարիքի կանանց համեմատ՝ p=0,01), հղիների մոտ (ոչ հղի կանանց համեմատ՝ p≤0,0001) և նախորդող տարվա ընթացքում արևայրուք ընդունած կանանց մոտ (արևայրուք չընդունած կանանց համեմատ՝ p=0,004):
Եզրակացություն. Հայաստանում գրանցված է վիտամին D-ի քանակի անբավարարության բարձր մակարդակ: Այս փաստը կարող է օգտագործվել հանրային առողջապահության մարմինների կողմից՝ խնդրի կանխարգելման համար: