{"title":"Ավշային համակարգի վիզուալ իզացիան. մեթոդի կիրառման հնարավորությունները դեմքի երիտասարդացման վիրահատությունների արդյունքների բարելավման մեջ","authors":"Պ.Ա. Անտոնյան, Կ.Ա. Պետրոսյան, Գ.Վ. Պապայան, Արկադի Ակոպով, Չ.Ա. Գրիգորյան, Կ.Հ. Ներսեսյան","doi":"10.54235/27382737-2021.v1.2-35","DOIUrl":null,"url":null,"abstract":"Ներկայումս ավշային համակարգի (ԱՀ) վիզուալիզացիայի մեթոդները շարունակում են ակտիվորեն կատարելագործվել. ի հայտ են գալիս էլ ավելի զգայուն սարքեր և համակցվում են տարբեր մեթոդներ։ Հոդվածում ներկայացված է ԱՀ վիզուալիզացիայի գոյություն ունեցող մեթոդների համեմատական վերլուծությունը, նշված են կլինիկական և փորձարարական պայմաններում օգտագործման հնարավորությունները: Դիտարկված են ԱՀ վիզուալիզացիայի համար օգտագործվող հիմնական մեթոդները՝ լիմֆանգիոսցինտիգրաֆիա, մագնիսառեզոնանսային շերտագրություն, ռադիոնուկլիդային, ուլտրաձայնային և ֆլյուորեսցենտային հետազոտություններ: Մանրամասն ներկայացվում են ֆլյուորեսցենտային մեթոդի առանձնահատկությունները՝ զգայունությունը, սպեցիֆիկությունը, հյուսվածքների մեջ դեղամիջոցի ներթափանցման խորությունը, լուծունակությունը։ Նկարագրված են վիզուալիզացիայի մեթոդների կիրառման օրինակներ՝ ավշային դրենաժի դինամիկ կարգավիճակն ուսումնասիրելու և պահակային ավշային հանգույցների տեղայնացումը որոշելու համար: Դիտարկված է վիզուալիզացիայիայն մեթոդը, որն առավել հարմար է պլաստիկ վիրաբուժության տեսանկյունից օգտագործման համար։","PeriodicalId":117806,"journal":{"name":"Armenian Journal of Health & Medical Sciences","volume":"112 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"1900-01-01","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Armenian Journal of Health & Medical Sciences","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.54235/27382737-2021.v1.2-35","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
Ավշային համակարգի վիզուալ իզացիան. մեթոդի կիրառման հնարավորությունները դեմքի երիտասարդացման վիրահատությունների արդյունքների բարելավման մեջ
Ներկայումս ավշային համակարգի (ԱՀ) վիզուալիզացիայի մեթոդները շարունակում են ակտիվորեն կատարելագործվել. ի հայտ են գալիս էլ ավելի զգայուն սարքեր և համակցվում են տարբեր մեթոդներ։ Հոդվածում ներկայացված է ԱՀ վիզուալիզացիայի գոյություն ունեցող մեթոդների համեմատական վերլուծությունը, նշված են կլինիկական և փորձարարական պայմաններում օգտագործման հնարավորությունները: Դիտարկված են ԱՀ վիզուալիզացիայի համար օգտագործվող հիմնական մեթոդները՝ լիմֆանգիոսցինտիգրաֆիա, մագնիսառեզոնանսային շերտագրություն, ռադիոնուկլիդային, ուլտրաձայնային և ֆլյուորեսցենտային հետազոտություններ: Մանրամասն ներկայացվում են ֆլյուորեսցենտային մեթոդի առանձնահատկությունները՝ զգայունությունը, սպեցիֆիկությունը, հյուսվածքների մեջ դեղամիջոցի ներթափանցման խորությունը, լուծունակությունը։ Նկարագրված են վիզուալիզացիայի մեթոդների կիրառման օրինակներ՝ ավշային դրենաժի դինամիկ կարգավիճակն ուսումնասիրելու և պահակային ավշային հանգույցների տեղայնացումը որոշելու համար: Դիտարկված է վիզուալիզացիայիայն մեթոդը, որն առավել հարմար է պլաստիկ վիրաբուժության տեսանկյունից օգտագործման համար։