{"title":"Կայունությունը միջսերնդային հարաբերությունների համատեքստում","authors":"Համլետ Սիմոնյան","doi":"10.46991/bysu:e/2022.13.2.051","DOIUrl":null,"url":null,"abstract":"Հոդվածում վերլուծվում է կայունության գաղափարի կիրառելիությունը միջսերնդային հարաբերությունների համատեքստում։ Համաշխարհայնացման գործընթացների և սոցիոմշակութային փոխակերպումների քաոսային իրականության մեջ կայունությունն անմիջականորեն ազդում է սոցիալական համակարգերի թե՛ ներկա, թե՛ ապագա վիճակի վրա։ Վերջին տարիներին գիտական մի շարք բնագավառներում ակտիվորեն քննարկվում է ապագա սերունդների բարեկեցության հարցը, որի առանցքային խնդիրներ են ապագայամետ սոցիալական հաստատությունների կառուցադրումն ու ռազմավարական համապատասխան մեխանիզմների որդեգրումը և զարգացումը։ Այս համատեքստում արդիական են ապագա սերունդների համար խնայողություններ կատարելու, ինչպես նաև նրանց հավասար հնարավորություններ թողնելու մտայնությունները։ Ուստի սույն աշխատանքում փորձ է արված վեր հանել կայունության և ապագա սերունդների հանդեպ պատասխանատվության փոխհարաբերակցությունը, ցույց տալ կայունության դերն ու նշանակությունը ապագա սերունդներին բարեկեցիկ կենսապայմաններ ավանդելու հարցում։ Քննարկվում են նաև Ջ․ Ռոլսի արդար խնայողությունների սկզբունքը և Բ․ Բերրիի փիլիսոփայական հայացքներում կայունության և միջսերնդային արդարության գաղափարները։","PeriodicalId":149529,"journal":{"name":"Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology","volume":"66 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"2022-07-08","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.46991/bysu:e/2022.13.2.051","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
引用次数: 0
Abstract
Հոդվածում վերլուծվում է կայունության գաղափարի կիրառելիությունը միջսերնդային հարաբերությունների համատեքստում։ Համաշխարհայնացման գործընթացների և սոցիոմշակութային փոխակերպումների քաոսային իրականության մեջ կայունությունն անմիջականորեն ազդում է սոցիալական համակարգերի թե՛ ներկա, թե՛ ապագա վիճակի վրա։ Վերջին տարիներին գիտական մի շարք բնագավառներում ակտիվորեն քննարկվում է ապագա սերունդների բարեկեցության հարցը, որի առանցքային խնդիրներ են ապագայամետ սոցիալական հաստատությունների կառուցադրումն ու ռազմավարական համապատասխան մեխանիզմների որդեգրումը և զարգացումը։ Այս համատեքստում արդիական են ապագա սերունդների համար խնայողություններ կատարելու, ինչպես նաև նրանց հավասար հնարավորություններ թողնելու մտայնությունները։ Ուստի սույն աշխատանքում փորձ է արված վեր հանել կայունության և ապագա սերունդների հանդեպ պատասխանատվության փոխհարաբերակցությունը, ցույց տալ կայունության դերն ու նշանակությունը ապագա սերունդներին բարեկեցիկ կենսապայմաններ ավանդելու հարցում։ Քննարկվում են նաև Ջ․ Ռոլսի արդար խնայողությունների սկզբունքը և Բ․ Բերրիի փիլիսոփայական հայացքներում կայունության և միջսերնդային արդարության գաղափարները։