{"title":"«Ավելորդ մարդու» սոցիոմշակութային դիմանկարը","authors":"Օվսաննա Նահապետյան","doi":"10.46991/bysu:e/2022.13.2.040","DOIUrl":null,"url":null,"abstract":"Համաշխարհայնացման գործընթացների հորձանուտում դեգերող ժամանակակից մարդը ասես հայտնվել է իր իսկ սոցիալականությունից հարկադրաբար ու երբեմն նաև ինքնակամ հրաժարվելու ճանապարհին։ Եթե հաշվի առնենք, որ սոցիալականությունը՝ որպես մարդկային կեցության հիմնարար հատկություն, որպես մարդկային գործունեության արդյունքում ստեղծված մշակույթ, դրսևորվում է հասարակական արտադրության, հասարակական կյանքի կառավարման, սոցիալական կապերի ու շփումների (ինտերսուբյեկտիվություն) և, վերջապես, առօրյա կյանքի զանազան ձևերով (կենսաշխարհ), ապա դժվար չէ տեսնել, որ արդի համաշխարհայնացման գործընթացները նույնքան համաշխարհային են դարձնում նաև սոցիալականությունը։ Բայց դժվար չէ տեսնել ու համոզվել, որ այդ ամենի հետևանքով մեր ամենօրյա կյանքի ուղեկից են դարձել նաև այնպիսի զգացումներ, ինչպիսիք են՝ օտարումը, լուսանցքայնությունը, անդեմությունը, ավելորդությունը և այլն: Դրանք արժեքային բազմաչափության, սոցիալական բևեռվածության, էթնիկական խտրականության, անձնական դերի անորոշության արդյունք են և շատ հաճախ սահմանում ու նախանշում են մարդու առօրյա կյանքը: Մարդիկ օտարվում են հասարակությունից՝ հայտնվելով լուսանցքում, քանի որ սոցիալ-մշակութային կառուցվածքները, արժեքները և նորմերը թույլ չեն տալիս իրացնել սեփական էութենական պահանջմունքները: Հոդվածում քննարկվում են «ավելորդ մարդու» սոցիոմշակութային դիմանկարի, նրա ձևավորման քաղաքակրթական նախադրյալների, ինչպես նաև հասարակական գործընթացների վրա նրա ունեցած հնարավոր ազդեցությունների ու հետևանքների մի շարք հիմնահարցեր:","PeriodicalId":149529,"journal":{"name":"Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology","volume":"35 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"2022-07-08","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.46991/bysu:e/2022.13.2.040","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
引用次数: 0
Abstract
Համաշխարհայնացման գործընթացների հորձանուտում դեգերող ժամանակակից մարդը ասես հայտնվել է իր իսկ սոցիալականությունից հարկադրաբար ու երբեմն նաև ինքնակամ հրաժարվելու ճանապարհին։ Եթե հաշվի առնենք, որ սոցիալականությունը՝ որպես մարդկային կեցության հիմնարար հատկություն, որպես մարդկային գործունեության արդյունքում ստեղծված մշակույթ, դրսևորվում է հասարակական արտադրության, հասարակական կյանքի կառավարման, սոցիալական կապերի ու շփումների (ինտերսուբյեկտիվություն) և, վերջապես, առօրյա կյանքի զանազան ձևերով (կենսաշխարհ), ապա դժվար չէ տեսնել, որ արդի համաշխարհայնացման գործընթացները նույնքան համաշխարհային են դարձնում նաև սոցիալականությունը։ Բայց դժվար չէ տեսնել ու համոզվել, որ այդ ամենի հետևանքով մեր ամենօրյա կյանքի ուղեկից են դարձել նաև այնպիսի զգացումներ, ինչպիսիք են՝ օտարումը, լուսանցքայնությունը, անդեմությունը, ավելորդությունը և այլն: Դրանք արժեքային բազմաչափության, սոցիալական բևեռվածության, էթնիկական խտրականության, անձնական դերի անորոշության արդյունք են և շատ հաճախ սահմանում ու նախանշում են մարդու առօրյա կյանքը: Մարդիկ օտարվում են հասարակությունից՝ հայտնվելով լուսանցքում, քանի որ սոցիալ-մշակութային կառուցվածքները, արժեքները և նորմերը թույլ չեն տալիս իրացնել սեփական էութենական պահանջմունքները: Հոդվածում քննարկվում են «ավելորդ մարդու» սոցիոմշակութային դիմանկարի, նրա ձևավորման քաղաքակրթական նախադրյալների, ինչպես նաև հասարակական գործընթացների վրա նրա ունեցած հնարավոր ազդեցությունների ու հետևանքների մի շարք հիմնահարցեր: