{"title":"ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ","authors":"Լուսինե Ծպնեցյան","doi":"10.52063/25792652-2022.1.12-251","DOIUrl":null,"url":null,"abstract":"Հոդվածի նպատակն է քննել ու առաջարկել ճյուղի, մասնավորապես՝ գյուղատնտեսության մրցունակության էության և գնահատման վերաբերյալ տնտեսագիտական գրականության մեջ առկա տեսական ու մեթոդաբանական դրույթների ուսումնասիրությամբ մոտեցումներ, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմելու դրա էության, այն պայմանավորող գործոնների և գնահատման չափանիշների, ցուցանիշների և մեթոդների վերաբերյալ: \nՀոդվածի խնդիրներն են բացահայտել ճյուղի, մասնավորապես՝ գյուղատնտեսության մրցունակության էությունը, առաջարկել այն պայմանավորող գործոնների դասակարգման հիմքում ընկած հատկանիշների, մրցունակությունը բնութագրող չափանիշների և համապատասխան ցուցանիշների առավել ամբողջական ցանկ, հիմնավորել այդ ցուցանիշների առավել մեծ չափով հաշվի առնելու հնարավորությունը նշված մրցունակության գնահատման համեմատական վերլուծության մեթոդի կիրառման պարագայում: \nՀոդվածում առաջարկվել են առհասարակ մրցունակության, ճյուղի, մասնավորապես՝ գյուղատնտեսության մրցունակության սահմանումներ, այն պայմանավորող գործոնների դասակարգման հատկանիշներ, այդ մրցունակության գնահատման ցուցանիշներ: \nՀոդվածում կիրառվել են դիալեկտիկայի, գիտական վերացարկման, համեմատական վերլուծության, տրամաբանական մեթոդները: \nՀետազոտության արդյունքում կատարվել են հետևյալ հիմնական եզրահանգումները. \n- գյուղատնտեսության մրցունակությունը պայմանավորող գործոնների վերաբերյալ ամբողջական պատկերացում կարելի է կազմել դրանց դասակարգման հատկանիշների նկատմամբ համալիր մոտեցման պարագայում, \n- գյուղատնտեսության մրցունակությունը բնութագրվում է չափանիշների ու ցուցանիշների ընդգրկուն շրջանակով, որոնք անհրաժեշտ է ամբողջությամբ հաշվի առնել նշված մրցունակությունը համակողմանիորեն գնահատելիս, \n- գյուղատնտեսության մրցունակության գնահատման չափանիշներից առանցքայինը գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությունն է, որը խտացված ձևով արտացոլում է ճյուղի մրցունակությունն այս կամ այն տեսանկյունից բնութագրող մյուս չափանիշները:","PeriodicalId":207059,"journal":{"name":"Scientific Artsakh","volume":"1 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"1900-01-01","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Scientific Artsakh","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.52063/25792652-2022.1.12-251","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
引用次数: 0
Abstract
Հոդվածի նպատակն է քննել ու առաջարկել ճյուղի, մասնավորապես՝ գյուղատնտեսության մրցունակության էության և գնահատման վերաբերյալ տնտեսագիտական գրականության մեջ առկա տեսական ու մեթոդաբանական դրույթների ուսումնասիրությամբ մոտեցումներ, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմելու դրա էության, այն պայմանավորող գործոնների և գնահատման չափանիշների, ցուցանիշների և մեթոդների վերաբերյալ:
Հոդվածի խնդիրներն են բացահայտել ճյուղի, մասնավորապես՝ գյուղատնտեսության մրցունակության էությունը, առաջարկել այն պայմանավորող գործոնների դասակարգման հիմքում ընկած հատկանիշների, մրցունակությունը բնութագրող չափանիշների և համապատասխան ցուցանիշների առավել ամբողջական ցանկ, հիմնավորել այդ ցուցանիշների առավել մեծ չափով հաշվի առնելու հնարավորությունը նշված մրցունակության գնահատման համեմատական վերլուծության մեթոդի կիրառման պարագայում:
Հոդվածում առաջարկվել են առհասարակ մրցունակության, ճյուղի, մասնավորապես՝ գյուղատնտեսության մրցունակության սահմանումներ, այն պայմանավորող գործոնների դասակարգման հատկանիշներ, այդ մրցունակության գնահատման ցուցանիշներ:
Հոդվածում կիրառվել են դիալեկտիկայի, գիտական վերացարկման, համեմատական վերլուծության, տրամաբանական մեթոդները:
Հետազոտության արդյունքում կատարվել են հետևյալ հիմնական եզրահանգումները.
- գյուղատնտեսության մրցունակությունը պայմանավորող գործոնների վերաբերյալ ամբողջական պատկերացում կարելի է կազմել դրանց դասակարգման հատկանիշների նկատմամբ համալիր մոտեցման պարագայում,
- գյուղատնտեսության մրցունակությունը բնութագրվում է չափանիշների ու ցուցանիշների ընդգրկուն շրջանակով, որոնք անհրաժեշտ է ամբողջությամբ հաշվի առնել նշված մրցունակությունը համակողմանիորեն գնահատելիս,
- գյուղատնտեսության մրցունակության գնահատման չափանիշներից առանցքայինը գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությունն է, որը խտացված ձևով արտացոլում է ճյուղի մրցունակությունն այս կամ այն տեսանկյունից բնութագրող մյուս չափանիշները: