{"title":"ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ. ՀՀ ԵՎ ԳԴՀ ՕՐԻՆԱԿԸ","authors":"Էդգար Քալանթարյան, Անի Ներսիսյան","doi":"10.52063/25792652-2022.1.12-89","DOIUrl":null,"url":null,"abstract":"Հոդվածի նպատակներն են վեր հանել սոցիալական քաղաքականության էությունն ու առանձնահատկությունները՝ այն դիտարկելով որպես պետական կառավարման արդիականացման կարևորագույն գործոն, արժևորել վերջինիս դերը պետական կառավարման համակարգի համատեքստում։ Մեր խնդիրն է ուղենշել սոցիալական պետության հայեցակարգի գերակայությունը, որը կերաշխավորի առավել ժողովրդավարական կառավարման համակարգ։ \nՀետազոտության մեջ առաջադրված խնդիրների լուծման համար տեսական հիմք են հանդիսացել հանրային կառավարման, քաղաքագիտության, իրավագիտության դասական և ժամանակակից տեսությունների հիմնական դրույթները, հայեցակարգերը, մոդելներն ու մեթոդները: Հետազոտության իրականացման ընդհանուր մեթոդաբանական հիմքը վերլուծության, համեմատական և համակարգային մեթոդներն են։ \nԱրդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ սոցիալական պետության կայացման գործում կարևոր է արդյունավետ սոցիալական քաղաքականության իրականացումը՝ որպես հասարակության կայուն զարգացման հիմք։ Ուստի կարևորվում է այս ոլորտում հստակ մշակված հայեցակարգի առկայությունը` զարգացման կոնկրետ մշակված ռազմավարությամբ։ \nՀետազոտության շրջանակներում կատարված օբյեկտիվ վերլուծության արդյունքում հանգեցինք եզրակացության, որ Գերմանիայում սոցիալական քաղաքականությանը շատ մեծ ուշադրություն է դարձվում նաև մեր օրերում, և դեռևս նախորդ դարում ընդունված օրենքները այսօր ավելի են կատարելագործվել՝ ստեղծելով կայուն երաշխիքներ հետագա զարգացման համար։ Հայաստանի պարագայում, չնայած իրականացված բարեփոխումներին, այս ոլորտում ունենք բավականին չoգտագործված հնարավորություններ։ Ուստի ոլորտի հետագա զարգացումը պետք է պայմանավորված լինի համապատասխան օրենսդրական կարգավորումներով, ժողովրդավարական կառավարման կառուցակարգերի ամրապնդմամբ և այլն։","PeriodicalId":207059,"journal":{"name":"Scientific Artsakh","volume":"114 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"1900-01-01","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Scientific Artsakh","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.52063/25792652-2022.1.12-89","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
引用次数: 0
Abstract
Հոդվածի նպատակներն են վեր հանել սոցիալական քաղաքականության էությունն ու առանձնահատկությունները՝ այն դիտարկելով որպես պետական կառավարման արդիականացման կարևորագույն գործոն, արժևորել վերջինիս դերը պետական կառավարման համակարգի համատեքստում։ Մեր խնդիրն է ուղենշել սոցիալական պետության հայեցակարգի գերակայությունը, որը կերաշխավորի առավել ժողովրդավարական կառավարման համակարգ։
Հետազոտության մեջ առաջադրված խնդիրների լուծման համար տեսական հիմք են հանդիսացել հանրային կառավարման, քաղաքագիտության, իրավագիտության դասական և ժամանակակից տեսությունների հիմնական դրույթները, հայեցակարգերը, մոդելներն ու մեթոդները: Հետազոտության իրականացման ընդհանուր մեթոդաբանական հիմքը վերլուծության, համեմատական և համակարգային մեթոդներն են։
Արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ սոցիալական պետության կայացման գործում կարևոր է արդյունավետ սոցիալական քաղաքականության իրականացումը՝ որպես հասարակության կայուն զարգացման հիմք։ Ուստի կարևորվում է այս ոլորտում հստակ մշակված հայեցակարգի առկայությունը` զարգացման կոնկրետ մշակված ռազմավարությամբ։
Հետազոտության շրջանակներում կատարված օբյեկտիվ վերլուծության արդյունքում հանգեցինք եզրակացության, որ Գերմանիայում սոցիալական քաղաքականությանը շատ մեծ ուշադրություն է դարձվում նաև մեր օրերում, և դեռևս նախորդ դարում ընդունված օրենքները այսօր ավելի են կատարելագործվել՝ ստեղծելով կայուն երաշխիքներ հետագա զարգացման համար։ Հայաստանի պարագայում, չնայած իրականացված բարեփոխումներին, այս ոլորտում ունենք բավականին չoգտագործված հնարավորություններ։ Ուստի ոլորտի հետագա զարգացումը պետք է պայմանավորված լինի համապատասխան օրենսդրական կարգավորումներով, ժողովրդավարական կառավարման կառուցակարգերի ամրապնդմամբ և այլն։