{"title":"Ազգային-մշակութային ինքնօրինության տեսությունը XX դարասկզբի հայ սոցիալ-փիլիսոփայական մտքում","authors":"Սեյրան Զաքարյան","doi":"10.46991/bysu:e/2022.13.2.003","DOIUrl":null,"url":null,"abstract":"Քննարկելով ընդհանուր պետության մեջ ազգերի, ի մասնավորի հայության իրավաքաղաքական կարգավիճակի հարցը, XX դարասկզբի հայ մտածողները մատնանշում էին հնարավոր չորս կարգավիճակ՝ անկախություն, ֆեդերացիա, ազգային-տերիտորիալ և ազգային-մշակութային ինքնօրինություն։ Տարբեր կուսակցություններ ներկայացնող հայ տեսաբանները միասնական էին այն հարցում, որ ռուսական ու թուրքական պետություններում իրական հիմքեր չկան Հայաստանի ո՛չ քաղաքական անկախության և ո՛չ էլ ֆեդերացիայի համար: Եթե ՍԴՀԿ տեսաբանները վերապահումներով պաշտպանում էին Հայաստանի անկախության գաղափարը, ապա Դաշնակցության գաղափարաբանները (Գ․ Խաժակ, Մ․ Վարանդյան և այլք) պաշտպանում էին ազգային-տերիտորիալ և ազգային-մշակութային տեսությունները, կարծելով, որ դրանք գործադրելի են այն ազգերի, օրինակ հայերի համար, որոնք ընդհանուր պետության մեջ համախմբված ապրում են իրենց բնօրրանում, այսինքն՝ ունեն ազգային տերիտորիա, բայց նաև միաժամանակ սփռված են երկրով մեկ։ «Սպեցիֆիկները» (Դ․ Անանուն, Բ․ Իշխանյան) կարծում էին, որ հայության համար հնարավոր է միայն ազգային-մշակութային ավտոնոմիա, որովհետև թե՛ ռուսական և թե՛ թուրքական պետությունների ոչ մի երկրամասում հայությունը չի կազմում մեծամասնություն։ Հայ մարքսիստները (Ստ․ Շահումյան, Ալ․ Մյասնիկյան, Ալ. Ծատուրյան և այլք), միջազգայնությունն ու դասակարգայինն առաջնային համարելով ազգայնության ու ազգայինի նկատմամբ, դեմ էին թե՛ ազգային-տերիտորիալ և թե՛ ազգային-մշակութային տեսություններին։Նրանց համոզմամբ՝ ընդհանուր պետության մեջ չպետք է լինեն ո՛չ ազգային-մշակութային և ո՛չ ազգային-տերիտորիալ բաժանումներ, որովհետև դրանք նախ, վնաս են հասցնում պրոլետարիատի դասակարգային պայքարին, երկրորդ, կարող են հրահրել ազգամիջյան բախումներ։ Հեղինակի կարծիքով՝ հայության համար ազգային-մշակութային ավտոնոմիայի տեսությունն ուներ երկակի նշանակություն՝ դրական, որովհետև այն ընդհանուր պետության մեջ ազգային ուժերը համախմբելու, ազգային ինքնությունը պահպանելու օրինական միջոց էր, բայց միայն դրանով բավարարվելը՝ բացասական, որովհետև այդ տեսությունն անտեսում էր «նյութական Հայաստանի», այսինքն՝ պատմական Հայրենիքի տարածքում, ազգային բնօրրանում կերտելու անկախ պետություն, առանց որի անպատկերացնելի է ազգի ֆիզիկական գոյության ու հոգևոր անվտանգության ու վերածննդի ապահովումը։","PeriodicalId":149529,"journal":{"name":"Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology","volume":"67 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"2022-07-08","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.46991/bysu:e/2022.13.2.003","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
Ազգային-մշակութային ինքնօրինության տեսությունը XX դարասկզբի հայ սոցիալ-փիլիսոփայական մտքում
Քննարկելով ընդհանուր պետության մեջ ազգերի, ի մասնավորի հայության իրավաքաղաքական կարգավիճակի հարցը, XX դարասկզբի հայ մտածողները մատնանշում էին հնարավոր չորս կարգավիճակ՝ անկախություն, ֆեդերացիա, ազգային-տերիտորիալ և ազգային-մշակութային ինքնօրինություն։ Տարբեր կուսակցություններ ներկայացնող հայ տեսաբանները միասնական էին այն հարցում, որ ռուսական ու թուրքական պետություններում իրական հիմքեր չկան Հայաստանի ո՛չ քաղաքական անկախության և ո՛չ էլ ֆեդերացիայի համար: Եթե ՍԴՀԿ տեսաբանները վերապահումներով պաշտպանում էին Հայաստանի անկախության գաղափարը, ապա Դաշնակցության գաղափարաբանները (Գ․ Խաժակ, Մ․ Վարանդյան և այլք) պաշտպանում էին ազգային-տերիտորիալ և ազգային-մշակութային տեսությունները, կարծելով, որ դրանք գործադրելի են այն ազգերի, օրինակ հայերի համար, որոնք ընդհանուր պետության մեջ համախմբված ապրում են իրենց բնօրրանում, այսինքն՝ ունեն ազգային տերիտորիա, բայց նաև միաժամանակ սփռված են երկրով մեկ։ «Սպեցիֆիկները» (Դ․ Անանուն, Բ․ Իշխանյան) կարծում էին, որ հայության համար հնարավոր է միայն ազգային-մշակութային ավտոնոմիա, որովհետև թե՛ ռուսական և թե՛ թուրքական պետությունների ոչ մի երկրամասում հայությունը չի կազմում մեծամասնություն։ Հայ մարքսիստները (Ստ․ Շահումյան, Ալ․ Մյասնիկյան, Ալ. Ծատուրյան և այլք), միջազգայնությունն ու դասակարգայինն առաջնային համարելով ազգայնության ու ազգայինի նկատմամբ, դեմ էին թե՛ ազգային-տերիտորիալ և թե՛ ազգային-մշակութային տեսություններին։Նրանց համոզմամբ՝ ընդհանուր պետության մեջ չպետք է լինեն ո՛չ ազգային-մշակութային և ո՛չ ազգային-տերիտորիալ բաժանումներ, որովհետև դրանք նախ, վնաս են հասցնում պրոլետարիատի դասակարգային պայքարին, երկրորդ, կարող են հրահրել ազգամիջյան բախումներ։ Հեղինակի կարծիքով՝ հայության համար ազգային-մշակութային ավտոնոմիայի տեսությունն ուներ երկակի նշանակություն՝ դրական, որովհետև այն ընդհանուր պետության մեջ ազգային ուժերը համախմբելու, ազգային ինքնությունը պահպանելու օրինական միջոց էր, բայց միայն դրանով բավարարվելը՝ բացասական, որովհետև այդ տեսությունն անտեսում էր «նյութական Հայաստանի», այսինքն՝ պատմական Հայրենիքի տարածքում, ազգային բնօրրանում կերտելու անկախ պետություն, առանց որի անպատկերացնելի է ազգի ֆիզիկական գոյության ու հոգևոր անվտանգության ու վերածննդի ապահովումը։