{"title":"Սոցիալական դիցարարությունը որպես իրականության կառուցարկման ձեվաչափ","authors":"Կարինե Էդիկի Յարալյան","doi":"10.46991/bysu:e/2022.13.1.018","DOIUrl":null,"url":null,"abstract":" Մարդու սոցիալական կեցությունը ենթադրում է իրականության յուրացման ինչպես ռացիոնալ, այնպես էլ իռացիոնալ եղանակներ, որի շրջանակում կենտրոնական տեղ է զբաղեցնում սոցիալական դիցարարությունը: Վերջինս հոդվածում ներկայացվում է որպես կեցության կառուցարկման եղանակ, որն ունի թե՛ ունիվերսալ, թե՛ ունիկալ սոցիոմշակութային ասպեկտներ: Որպես օրինակ, հեղինակը դիտարկում է սոցիոմշակութային և պատմական երկու կտրվածք, որոնց համատեքստում քննարկվում է սոցիալական միֆը զանգվածային հասարակության համակարգում, ինչպես նաև իրականության դիցականացման յուրահատկությունները հիպերռեալության դաշտում: Արդյունքում, հեղինակը գալիս է այն եզրակացության, որ, չնայած դիցարարության գոյաբանական հիմքերին, վերջինիս ծայրահեղ դրսևորումները կարող են վտանգավոր լինել ձևի և բովանդակության ներդաշնակության և, որպես հետևանք, հասարակության ողջ արժեհամակարգի խախտման տեսանկյունից: Հոդվածում հատուկ կարևորություն է տրվում հասարակական գիտություններին և, մասնավորապես, փիլիսոփայությանը, որը պետք է նպաստի անհատական և հասարակական գիտակցության ռացիոնալացմանը:","PeriodicalId":149529,"journal":{"name":"Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology","volume":"33 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"2022-05-03","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"1","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.46991/bysu:e/2022.13.1.018","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
Սոցիալական դիցարարությունը որպես իրականության կառուցարկման ձեվաչափ
Մարդու սոցիալական կեցությունը ենթադրում է իրականության յուրացման ինչպես ռացիոնալ, այնպես էլ իռացիոնալ եղանակներ, որի շրջանակում կենտրոնական տեղ է զբաղեցնում սոցիալական դիցարարությունը: Վերջինս հոդվածում ներկայացվում է որպես կեցության կառուցարկման եղանակ, որն ունի թե՛ ունիվերսալ, թե՛ ունիկալ սոցիոմշակութային ասպեկտներ: Որպես օրինակ, հեղինակը դիտարկում է սոցիոմշակութային և պատմական երկու կտրվածք, որոնց համատեքստում քննարկվում է սոցիալական միֆը զանգվածային հասարակության համակարգում, ինչպես նաև իրականության դիցականացման յուրահատկությունները հիպերռեալության դաշտում: Արդյունքում, հեղինակը գալիս է այն եզրակացության, որ, չնայած դիցարարության գոյաբանական հիմքերին, վերջինիս ծայրահեղ դրսևորումները կարող են վտանգավոր լինել ձևի և բովանդակության ներդաշնակության և, որպես հետևանք, հասարակության ողջ արժեհամակարգի խախտման տեսանկյունից: Հոդվածում հատուկ կարևորություն է տրվում հասարակական գիտություններին և, մասնավորապես, փիլիսոփայությանը, որը պետք է նպաստի անհատական և հասարակական գիտակցության ռացիոնալացմանը: