{"title":"Հետպատմականության սոցիոմշակութային բնութագիրը. Ունենալ, թե՞ լինել","authors":"Նելլի Ալավերդյան","doi":"10.46991/bysu:e/2022.13.3.038","DOIUrl":null,"url":null,"abstract":"Սոցիալական այս նոր իրավիճակում հայտնված հասարակությունը կանգնած է կործանման կամ գոյատևման երկընտրանքի առաջ։ Կտրուկ փոփոխություններն իրենց հետ բերում են ոչ միայն հասարակության վերակառուցման, նոր սոցիալական ինստիտուտների ներմուծման և գործառության անհրաժեշտություն, այլև հասարակության մշակութային, սոցիալ-հոգեբանական հենքի համարժեք փոփոխությունների անհրաժեշտություն: Քաղաքակրթական զարգացումների ներկա փուլում, անկայունությունն ու անորոշությունը դարձել են հասարակական կյանքի բնութագրական հատկանիշներ: Տեխնածին քաղաքակրթության հիմքում ընկած նորարաության արագությունը XXI դարում հասցնում է արհեստական միջավայրի նորացման, որը հակասական հարաբերություններ է ստեղծում մարդու կեցության և հասարակության գոյության հավասարապես կարևոր կողմին՝ կայունությանը։ \nԸնթացող արմատական փոխակերպումները, փոխում են նաև մարդկության կենսագործունեության անհրաժեշտ հիմքերից մեկի՝ արհեստական միջավայրի կառուցվածքը։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք ներթափանցել են հանրային և մասնավոր կյանքի գրեթե բոլոր ոլորտները․ բնական-ֆիզիկական աշխարհի փոխարեն վիրտուալ մի աշխարհ են ձևավորում։ Նոր, այսպես կոչված զանգվածային ու տեղեկատվական մշակույթի տարածմանը զուգահեռ խորանում է սերունդների միջև խզվածությունը։ Անորոշության մեջ հայտնված մարդը կորցնում է սեփական կյանքի տնտեսական պայմանների նկատմամբ վերահսկողությունը, ինչը նրան պարտադրում է վերանայել նաև սեփական իմաստաարժեքային ողջ համակարգը։ Ժամանակակից առարկայական աշխարհը աստիճանաբար կորցնում է իր որոշակիությունը և գոյության տևողությունը: Հասարակության համար վտանգ է դառնում ազգային արմատներից կտրվելը, էթնիկ ինքնության և ազգային առանձնահատկությունների արմատական փոխակերպումները։ Քաղաքակրթությունների միջև բախումը, ազատական քաղաքակրթության և ազգային–մշակութային հիմնարար արժեքների միջև հակասությունները, բարդ ու հակասական միտումներով տառապող, երկատված գիտակցությամբ մարդուն կանգնեցնում են կարևորագույն հիմնախնդրի առաջ՝ ունենալ, թե՞ լինել։","PeriodicalId":149529,"journal":{"name":"Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology","volume":"3 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"2022-11-18","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.46991/bysu:e/2022.13.3.038","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
Հետպատմականության սոցիոմշակութային բնութագիրը. Ունենալ, թե՞ լինել
Սոցիալական այս նոր իրավիճակում հայտնված հասարակությունը կանգնած է կործանման կամ գոյատևման երկընտրանքի առաջ։ Կտրուկ փոփոխություններն իրենց հետ բերում են ոչ միայն հասարակության վերակառուցման, նոր սոցիալական ինստիտուտների ներմուծման և գործառության անհրաժեշտություն, այլև հասարակության մշակութային, սոցիալ-հոգեբանական հենքի համարժեք փոփոխությունների անհրաժեշտություն: Քաղաքակրթական զարգացումների ներկա փուլում, անկայունությունն ու անորոշությունը դարձել են հասարակական կյանքի բնութագրական հատկանիշներ: Տեխնածին քաղաքակրթության հիմքում ընկած նորարաության արագությունը XXI դարում հասցնում է արհեստական միջավայրի նորացման, որը հակասական հարաբերություններ է ստեղծում մարդու կեցության և հասարակության գոյության հավասարապես կարևոր կողմին՝ կայունությանը։
Ընթացող արմատական փոխակերպումները, փոխում են նաև մարդկության կենսագործունեության անհրաժեշտ հիմքերից մեկի՝ արհեստական միջավայրի կառուցվածքը։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք ներթափանցել են հանրային և մասնավոր կյանքի գրեթե բոլոր ոլորտները․ բնական-ֆիզիկական աշխարհի փոխարեն վիրտուալ մի աշխարհ են ձևավորում։ Նոր, այսպես կոչված զանգվածային ու տեղեկատվական մշակույթի տարածմանը զուգահեռ խորանում է սերունդների միջև խզվածությունը։ Անորոշության մեջ հայտնված մարդը կորցնում է սեփական կյանքի տնտեսական պայմանների նկատմամբ վերահսկողությունը, ինչը նրան պարտադրում է վերանայել նաև սեփական իմաստաարժեքային ողջ համակարգը։ Ժամանակակից առարկայական աշխարհը աստիճանաբար կորցնում է իր որոշակիությունը և գոյության տևողությունը: Հասարակության համար վտանգ է դառնում ազգային արմատներից կտրվելը, էթնիկ ինքնության և ազգային առանձնահատկությունների արմատական փոխակերպումները։ Քաղաքակրթությունների միջև բախումը, ազատական քաղաքակրթության և ազգային–մշակութային հիմնարար արժեքների միջև հակասությունները, բարդ ու հակասական միտումներով տառապող, երկատված գիտակցությամբ մարդուն կանգնեցնում են կարևորագույն հիմնախնդրի առաջ՝ ունենալ, թե՞ լինել։