{"title":"ՀԱՅԵՐԻ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՓՈՒԼԵՐՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՅՍՐԿՈՎԿԱՍՈՒՄ (XI-XX ԴԴ ) (ՄԱՍ 3)","authors":"Գեվորգ Ստեփանյան","doi":"10.52063/25792652-2022.1.12-45","DOIUrl":null,"url":null,"abstract":"Հոդվածի նպատակն է տարաբնույթ սկզբնաղբյուրների (արխիվային փաստաթղթեր, վիճակագրական նյութեր, պարբերական մամուլ, թեմային առնչվող գրականություն) հենքի վրա ներկայացնել XI-XX դարերի ընթացքում Արևելյան Այսրկովկասում՝ Կուրի դաշտավայրից մինչև Ապշերոն թերակղզի ընկած տարածքում տեղաբնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականության պատճառներն ու իրագործման փուլերը: \nԱշխատանքը շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմաքննական ու պատմահամեմատական վերլուծության սկզբունքների կիրառմամբ: Աղբյուրների հավաստիության ու վավերականության աստիճանը ճշտել ենք դրանց համակողմանի ուսումնասիրության միջոցով: \nՓաստերի համադրմամբ տրվում է հիմնահարցի պատմության հետևյալ փուլայնացումը Արևելյան Այսրկովկասում տեղաբնիկ հայերի էթնիկ զտումներն ու կոտորածները տակավին իրականացվել են XI-XVIII դարերում, երբ երկրամասը պարբերաբար հայտնվում էր այլևայլ նվաճող, վաչկատուն ցեղերի ու պետությունների արշավանքների և տիրապետության տակ (թուրքսելջուկներ, մոնղոլ-թաթարներ, Լանկ-Թեմուր, կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական քոչվոր ցեղեր և ղզլբաշների արշավանքներ, դրանց հաջորդած թուրք-պարսկական պատերազմներ, սուննի լեզգիներ, Նադիր շահի ու Աղա Մուհամմադ խանի արշավանքներ)։ Դրա հետևանքով հայ բնակչության մի որոշ մասը բռնատեղափոխվեց և լքեց հայրենի տարածքները կամ հարկադրաբար ընդունեց նվաճողների մահմեդական դավանանքը։ Էթնիկ զտումների ու կոտորածների հաջորդ փուլը հայ-թաթարական ընդհարումների շրջանն էր (1905-1906 թթ.)։ Հետագայում ցեղասպանական քաղաքականությունը պետական մակարդակով է իրականացվել՝ արդեն արհեստածին «Ադրբեջան» կազմավորման մուսավաթական (1918-1920 թթ.) և վերջում՝ Ադրբեջանի խորհրդային վարչակարգերի ժամանակաշրջաններում \n(1920-1990 թթ.)։ \nՀոդվածում հիմնավորված է այն իրողությունը, որ երկրամասի տեղաբնիկ հայ բնակչությունը էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկվեց իր բնօրրանում այնպես, ինչպես երիտթուրքերն իրագործեցին արևմտահայերի բնաջնջումը։ Հետևաբար այդ քաղաքականությունը պետք է որակել որպես հայերի ցեղասպանության շարունակություն և բաղկացուցիչ մաս, քանզի Հայոց ցեղասպանությունն իր աշխարհագրական ընդգրկմամբ (Կիլիկիայից մինչև Բաքու) համաթուրքականության ամբողջական ծրագրի իրականացման հետևանք էր: Պատմագիտական գրականության մեջ թեև խնդրո առարկա հարցի վերաբերյալ անդրադարձները բազմաթիվ են, սակայն առանձին քննության առարկա չի դարձել Արևելյան Այսրկովկասում՝ Կուրի դաշտավայրից Ապշերոն թերակղզի ընկած տարածքում, հայերի էթնիկ զտումների ու ցեղասպանական քաղաքականության ամբողջական ուսումնասիրությունը:","PeriodicalId":207059,"journal":{"name":"Scientific Artsakh","volume":"136 1","pages":"0"},"PeriodicalIF":0.0000,"publicationDate":"1900-01-01","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Scientific Artsakh","FirstCategoryId":"1085","ListUrlMain":"https://doi.org/10.52063/25792652-2022.1.12-45","RegionNum":0,"RegionCategory":null,"ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"","JCRName":"","Score":null,"Total":0}
ՀԱՅԵՐԻ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՓՈՒԼԵՐՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՅՍՐԿՈՎԿԱՍՈՒՄ (XI-XX ԴԴ ) (ՄԱՍ 3)
Հոդվածի նպատակն է տարաբնույթ սկզբնաղբյուրների (արխիվային փաստաթղթեր, վիճակագրական նյութեր, պարբերական մամուլ, թեմային առնչվող գրականություն) հենքի վրա ներկայացնել XI-XX դարերի ընթացքում Արևելյան Այսրկովկասում՝ Կուրի դաշտավայրից մինչև Ապշերոն թերակղզի ընկած տարածքում տեղաբնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանական քաղաքականության պատճառներն ու իրագործման փուլերը:
Աշխատանքը շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմաքննական ու պատմահամեմատական վերլուծության սկզբունքների կիրառմամբ: Աղբյուրների հավաստիության ու վավերականության աստիճանը ճշտել ենք դրանց համակողմանի ուսումնասիրության միջոցով:
Փաստերի համադրմամբ տրվում է հիմնահարցի պատմության հետևյալ փուլայնացումը Արևելյան Այսրկովկասում տեղաբնիկ հայերի էթնիկ զտումներն ու կոտորածները տակավին իրականացվել են XI-XVIII դարերում, երբ երկրամասը պարբերաբար հայտնվում էր այլևայլ նվաճող, վաչկատուն ցեղերի ու պետությունների արշավանքների և տիրապետության տակ (թուրքսելջուկներ, մոնղոլ-թաթարներ, Լանկ-Թեմուր, կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական քոչվոր ցեղեր և ղզլբաշների արշավանքներ, դրանց հաջորդած թուրք-պարսկական պատերազմներ, սուննի լեզգիներ, Նադիր շահի ու Աղա Մուհամմադ խանի արշավանքներ)։ Դրա հետևանքով հայ բնակչության մի որոշ մասը բռնատեղափոխվեց և լքեց հայրենի տարածքները կամ հարկադրաբար ընդունեց նվաճողների մահմեդական դավանանքը։ Էթնիկ զտումների ու կոտորածների հաջորդ փուլը հայ-թաթարական ընդհարումների շրջանն էր (1905-1906 թթ.)։ Հետագայում ցեղասպանական քաղաքականությունը պետական մակարդակով է իրականացվել՝ արդեն արհեստածին «Ադրբեջան» կազմավորման մուսավաթական (1918-1920 թթ.) և վերջում՝ Ադրբեջանի խորհրդային վարչակարգերի ժամանակաշրջաններում
(1920-1990 թթ.)։
Հոդվածում հիմնավորված է այն իրողությունը, որ երկրամասի տեղաբնիկ հայ բնակչությունը էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկվեց իր բնօրրանում այնպես, ինչպես երիտթուրքերն իրագործեցին արևմտահայերի բնաջնջումը։ Հետևաբար այդ քաղաքականությունը պետք է որակել որպես հայերի ցեղասպանության շարունակություն և բաղկացուցիչ մաս, քանզի Հայոց ցեղասպանությունն իր աշխարհագրական ընդգրկմամբ (Կիլիկիայից մինչև Բաքու) համաթուրքականության ամբողջական ծրագրի իրականացման հետևանք էր: Պատմագիտական գրականության մեջ թեև խնդրո առարկա հարցի վերաբերյալ անդրադարձները բազմաթիվ են, սակայն առանձին քննության առարկա չի դարձել Արևելյան Այսրկովկասում՝ Կուրի դաշտավայրից Ապշերոն թերակղզի ընկած տարածքում, հայերի էթնիկ զտումների ու ցեղասպանական քաղաքականության ամբողջական ուսումնասիրությունը: